ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

17:40 - 30 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն,  << Տոկիոյի 2020 >> -ի  կազմկոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը   եկել են համաձայնության   32 –րդ ամառային օլիմպիական խաղերի անցկացման ժամկետների շուրջ։ Եվ այսպես Ճապոնիայի մայրաքաղաքում խաղերը կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23- ից  օգոստոսի 8- ը։

Տեսազրույցի մասնակիցներն են եղել ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը, խաղերի կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մոտին, Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն և  կառավարությունում  օլիմպիական խաղերի պատասխանատու , չմշկորդ Սեյկո Խասիմոտոն։

Ժամկետների  ընդունման համար կողմերն առաջնորդվել են ՄՕԿ –ի գործկոմի, ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների մարտի 17 –ին հաստատված սկզբունքներով։

Տեսակոնֆերանսի  մասնակիցներն այն համոզմունքն են հայտնել, որ խաղերը 2021թ․ անցկացնելը թույլ կտա առողջապահական կազմակերպություններին  վերացնել կորոնավիրուսի համաճարակը և դրա հետևանքները։ Այս պարագայում դա մեծ ազդեցություն չի ունենա միջազգային մարզական օրացույցի վրա  և հնարավորություն կտա մարզիկներին առանց շտապողականության ու  հանգիստ պայմաններում մասնակցել վարկանիշային մրցումներին։

Թոմաս Բախը կրկին շնորհալակություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, ովքեր աջակցել են    խնդրի լուծմանը։

Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ այն բոլոր մարզիկները / 57 տոկոսը /,  ովքեր արդեն նվաճել են ուղեգրեր , իրենց տեղերը կպահպանեն։ Մյուս ուղեգրերի հարցը կլուծեն ՄՕԿ –ը և  միջազգային ֆեդերացիաները։  

Ֆուկուսիմայում  պահվող օլիմպիական կրակը  ապրիլին կտեղափոխվի  Տոկիո: Ճապոնիայի  մայրաքաղաքում խաղերի հիմնական խորհրդանիշը կդրվի  հրապարակային ցուցադրման։ Ջահի փոխանցավազքի ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։

 

Այլ նորություններ