Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

16:08 - 02 Մայ, 2017

Կրետե կղզում այսօր ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) եզրափակիչ տուրում հաղթեց Ավստրիային 2.5:1.5 հաշվով եւ արծաթե մեդալ նվաճեց:

Իներորդ տուրում հաղթական միավորը վաստակեց Արտաշես Մինասյանը: Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը ոչ-ոքի խաղացին:

Մեր ընտրանին 15 միավորով (26 անհատական) 22 թիմերի պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Սանկտ Պետերբուրգի վետերանների հավաքականը 18 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Բրոնզը բաժին հասավ Անգլիայի առաջին թիմին (14 միավոր):

2016 թվականին Գերմանիայում անցկացված վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կրկին զբաղեցրել էր երկրորդ տեղը:

 

Լուսանկարը` chessfed.am

Այլ նորություններ