Երեւանի « Ալաշկերտը » հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղը։
Հայաստանի թիմը սեփական հարկի տակ ընդունեց Մալթայի « Համրունին » և հաղթեց նվազագույն ՝ 1 : 0 հաշվով։
Դիպուկությամբ աչքի ընկավ / 24 –րդ րոպեին / Արտակ Եդիգարյանը։
Պատասխան խաղը Մալթայում տեղի կունենա հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։
Նույն մրցաշարի ծրագրով Երևանի «Արարատը Հյուսիսային Մակեդոնիայում 0 : 2 հաշվով տանուլ տվեց տեղի « Շկենդիանին »։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում: Մեկնարկը՝ 19։00-ին։