Անվանի գրոսմայստեր, կյանքին անժամանակ հրաժեշտ տված Աշոտ Անաստասյանի հիշատակին է նվիրված ՀՀ արագ շախմատի ամենամյա առաջնությունը: Մրցաշարն անցկացվեց Հայաստանի շախմատի ակադեմիայում :
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը յոթ հնարավորից վաստակեցին վեց միավոր:Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Նա իրավունք ստացավ մասնակցելու ավանդաբար տարեմուտին անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությանը։
Կանանց պայքարում լավագույնը Աննա Խաչատրյանն էր, իսկ վետերանաների մրցավեճում ՝ Աշոտ Նադանյանը: