Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր:
Ապրիլի 18-ի ուշ գիշերը հավաքականը ժամանաեց Երևան: Չնայած ուշ ժամին՝ օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել:
Հայ բռնցքամարտիկներին դիմավորելու էր եկել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Հ.Գ. Գրեթե նույն ժամին, բռնցքամարտիկների հետ հայրենիք վերադարձան նաև ըմբիշները, ովքեր այս օրերին նույնպես մասնակցում էին վարկանիշային մրցաշարի:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին