Շարունակվում է ՀՀ ծանրամարտի առաջնությունը

10:25 - 13 Փետ, 2019

Երևանում շարունակվում է Հայաստանի առաջնությունը: 67 կգ քաշային կարգում հաղթեց Սևակ Նիկողոսյանը: Նա պոկեց 115 կգ, հրեց 143 կգ և մրցակիցների համար անհասանելի դարձավ երկամարտի 258 կգ արդյունքով:

Մասնագետները ուշադրությամբ հետևեցին 73 կգ քաշայինների պայքարին: Ծանր կիլոգրամներ  << սանձեց >> Արմեն Գրիգորյանը: Նա լավագույնն էր երկամարտի 292 կգ / 132 կգ + 160 կգ /  արդյունքով: Եթե Սևակը  կարողանա 8 – 10 կգ –ով բարելավել իր ցուցանիշը, ապա հավաքականի կազմում կմեկնի Եվրոպայի առաջնություն:

Այսօր ` փետրվարի 13 –ին ծանրահարթակ կելնեն 81 կգ և 89 կգ քաշայինները:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ