Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները: Դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար Ռուսաստանին չորս տարով զրկել էր բոլոր միջազգային մրցումների մասնակցության իրավունքից (այդ թվում Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնություններից):
«Սպեկուլյացիայով չեմ զբաղվի իրադարձությունների զարգացման հարցում, սակայն WADA-ի որոշումը պարտադիր է Միջազգային օլիմպիական կոմիտեի կատարման համար: ՄՕԿ-ն օրենքի գերակայության համախոհ է, այդ պատճառով մենք կկատարենք այդ որոշումը»,- ասել է Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ դոպինգ չօգտագործած ռուս մարզիկները մրցումներին կարող են մասնակցել ՄՕԿ-ի դրոշի ներքո: Ռուսական կողմը 21 օր ունի որոշումը բողոքարկելու համար: