ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

16:27 - 22 Մայ, 2024

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 31-ից հունիսի 8-ը տեղի կունենա  հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։

Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ։

Նրանք օդամղիչ ատրճանակով իրենց դիպուկությունը կորոշեն 10մ. հեռավորությունից: Անհատականից բացի, մեր երկյակը հանդես կգա  խառը զույգերի  մրցությունում, իսկ Էլմիրան կկրակի նաև 25մ. հեռավորությունից:

 

 

Այլ նորություններ