ՊԱՐԶ ՁԵՎԱՉԱՓՈՎ

12:00 - 24 Դեկ, 2020

<< Տոկիո – 2020 >> -ի  կազմակերպիչները  որոշել են  հրաժարվել  թանկ շոուներից: Բացման և փակման արարողությունները նախապատրաստելու է ընդամենը հինգ հոգուց բաղկացած նոր ստեղծագործական խումբը, ինչը թույլ կտա արդյունավետ և արագ պատրաստվել արարողակարգերին։ Հաշվի կառնվի կորոնավիրուսի  դեմ պայքարի միջոցառումների  համաշխարհային փորձը:

Կազմկոմիտեն  հավաստիացնում է , որ խաղերի բացման արարողությունը կանցկացվի պարզեցված ձևաչափով և  հիանալի տոն կդառնա մարզիկների ու հանդիսականների համար։

32 –րդ օլիմպիական ամառային մարզահանդեսի  բացման արարողությունը նախատեսված է Տոկիոյի ազգային ստադիոնում ՝  հուլիսի 23-ին, իսկ փակումը ՝  օգոստոսի 8-ին: 

 

Այլ նորություններ