Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Բուխարեստում կայացած նիստում միաձայն որոշեց տարիներ առաջ հակադոպինգային կանոնները խախտած ինը երկրի ազգային ֆեդերացիայի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան մեկ տարով հեռացնել:
Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի կեսից, հետեւաբար, այդ երկրների, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: