. . . ՆԱԵՎ ԱՐՄԱՆ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ

11:37 - 07 Հուն, 2021

Փարիզում, բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում, հանդես եկան նաև  մեր երկրի ներկայացուցիչները: Հաջողությունն ուղեկցեց միայն վանաձորցի Արման Դարչինյանին / 75 կգ /: Նա քառորդ եզրափակիչում հաղթել է Գեորգի Կխարաբաձեին, մտել է կիսաեզրափակիչ և իր համար ապահովել օլիմպիական ուղեգիր:

Հիշեցնենք, որ վարկանիշ ունի նաև երևանցի Կորյուն Սողոմոնյանը/ 52 կգ /: Ենթադրվում է, որ Տոկիո մեկնելու հնարավորություն ունի նաև գյումրեցի  Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, քանզի նա հաջող մրցելույթներ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգի համապատասխան մրցաշարերում և  պաշտոնական առաջնություններում:

 

Այլ նորություններ