Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարի քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկներից միայն գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանին հաջողվեց հաղթանակ տոնել: Հովհաննիսյանը հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին:
Մարտի 14-ին՝ կիսաեզրափակիչ փուլում, Հովհաննիսյանը մրցելու է վրացի մարզիկի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 75 կգ քաշային Վան Մելքումյանը պարտվել են:
ՀԱՕԿ լրատվության բաժին