Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա

17:05 - 18 Մար, 2019

Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը:

Հայաստանը այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:

Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:

Մրցավայր են մեկնել նաև Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:

 

 

Այլ նորություններ