Այսօր Լոզանում կայացել է ֆուտբոլի «Ազգերի լիգայի» վիճակահանությունը: Պարզ են դարձել Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները:
Մեր թիմն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խմբում, որտեղ մրցելու է Ջիբրալթարի, Լիխտեյնշտեյնի եւ Մակեդոնիայի ընտրանիների հետ:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի