Հավակնում է բրեյկ - դանսը

14:13 - 21 Փետ, 2019

Բրեյկ – դանս պարի տեսակը հավակնում է ընդգրկվել  2024թ. օլիմպիական խաղերի ծրագրում: Համենայնդեպս, Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի կազմկոմիտեն բանակցում է մարզական պարերի համաշխարհային ֆեդերացիայի հետ: Առաջարկը կքննարկվի Լոզանում, մարտի 26 –ին նախատեսված ՄՕԿ –ի գործկոմում, իսկ քվեարկությունը տեղի կունենա հունիսի վերջերին` ՄՕԿ –ի համաժողովում: Ի դեպ, բրեյկ –դանսն իր նորամուտն արդեն  նշել է  2018 –ի Բունեոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ