Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջորդ տարի կայանալու է Հայաստանում.
«Նախատեսում ենք առաջնությունն անցկացնել «Դինամո» մարզահամալիրում: Մրցավայրն ուսումնասիրելու համար առաջիկայում Հայաստան պետք է ժամանեն Եվրոպայի կոնֆեդերացիայի հանձնաժողովի անդամները: Նրանք պետք է հաստատեն մրցման վերջնական վայրը: Եթե «Դինամո»-ն չստացվի` կանցկացնենք մարզահամերգային համալիրում: Ցավոք այլ տարբերակ չունենք:
Հուսով եմ` մյուս տարի, սեփական հարկի տակ, մեր մարզիկները մեդալ կնվաճեն»,-ասաց Արտաշես Մադոյանը: