ԴԱՐ ԱՊՐՈՂ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

11:07 - 30 Հուլ, 2024

Ֆրանսիացի հեծանվորդ Չառլզ  Կոստեի կադրերը, ով արդեն 100 տարեկան է, շրջել են  աշխարհով մեկ։ Նա  Փարիզում մասնակցել է ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Կոստեն օլիմպիական կրակը փոխանցել է  Թեդի Ռայներին և Մարի-Ջո Պերեսին, ովքեր վառեցին ջահը:

Հետաքրքիր է նաև այն պատմությունը, թե ինչպես է Կոստեն դարձել օլիմպիական չեմպիոն 1948թ.  Լոնդոնի  ամառային օլիմպիական խաղերում՝  Ֆերնանդ Դեկանալիի, Պիեռ Ադամի և Սերժ Բլյուսոնի հետ:

Պարգևատրության ժամանակ նա իր թիմի հետ կանգնել է  պատվանդանին, ստացել մեդալները, ու հանկարծ...  չի հնչել Ֆրանսիայի օրհներգը:  Պարզվել է , որ կազմակերպիչները պարզապես կորցրել են Մարսելյեզի  ձայնասկավառակը:

Ֆրանսիական TF1-ի եթերում  չեմպիոնն ասել է, որ մի փոքր վիրավորվել է, բայց ոսկե մեդալն ամեն ինչ ուղղել է։

Կոստեն երկրորդ ամենատարեց օլիմպիական չեմպիոնն է սպորտային մարմնամարզուհի, օլիմպիական խաղերի հնգակի ոսկե դափնեկիր / Հելսինկիի և Մելբուռնի / 103 –ամյա  Ագնես Քելետիից հետո:

Այլ նորություններ