ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

11:57 - 22 Փետ, 2024

Մինչ   << Փարիզ -  2024 >> –ը  էստաֆետը  կհանձնի <<  Լոս -Անջելես - 2028  >> –ին, ամերիկյան այդ քաղաքում  ավելի շատ երեխաներ են հնարավորություններ ստանում սպորտով զբաղվելու համար:

Դա հնարավոր է դարձել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) <<  Օլիմպիական օրակարգ - 2020+5 >> ճանապարհային քարտեզի և LA28  կազմկոմիտեին  հատկացվող ֆինանսական աջակցության շնորհիվ:

 

2022-2023թթ. Ժամանակահատվածում  ծրագրին գրանցվել է ավելի քան 176 000 մասնակից, ինչը տպավորիչ  թիվ է նախորդ տարվա համեմատ:

Մեկ մասնակցի համար արժեքը ընդամենը 10 դոլար է: Կնքված համաձայնագրով,  խաղերին ընդառաջ,  շուրջ 160 միլիոն դոլար է  ներդրվել սպորտային ծրագրերը իրականացնելու համար:

Մասնակիցների ավելի քան մեկ երրորդը  8- 10 տարեկան է: Նրանց  56 տոկոսը՝ տղաներ են,  44 -ը՝ աղջիկներ: Կազմակերպիչները նպատակ ունեն նրանց թիվը հասցնել մեկ միլիոնի:

 

 

Այլ նորություններ