Չմշկասահքի միջազգային միությունը / ISU / չեղարկել է Զագրեբում հունվարի 25 – 31 –ը նախատեսված գեղասահքի Եվրոպայի առաջնությունը և Պեկինում դեկտեմբերի 10- 13 –ը նշանակված մեծ մրցանակի խաղարկության եզրափակիչը։ Պատճառը աշխարհում շարունակվող համավարակն ու սահմանափակումներներն են։
Ստոկհոլմում մարտի 22 - 28-ը անցկացվելիք աշխարհի առաջնության մասին առայժմ նորություն չկա։ Այն , ի դեպ, վարկանիշային բնույթ է կրում 2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի համար։
Նշենք, որ Հայաստանի գեղասահորդները նույնպես նախապատրաստվում են նոր մրցաշրջանին։ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մարզվում է Մոնրեալում, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը՝ Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը ՝ Երևանում: