Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / որոշել է համավարկի ավարտից հետո վերսկսել մրցաշարերը: Հավանաբար սեպտեմբերին կանցկացվեն երիտասարդական և մինչև 23 տարեկանների մրցումները։ Աշխարհի երիտասարդական առաջնությունը նախատեսված է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին՝ Սերբիայում, մինչև 23 տարեկաններինը՝ Ֆինլանդիայում՝ նոյեմբերին։ Չեն անցկացվելու 2020 և 2021թթ. աշխարհի գավաթի խաղարկությունները : Վետերանների և պատանիների համաշխարհային ստուգատեսները կկայանան եկող տարի։ Ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի աշխարհի առաջնությունները հավանական է անցկացվեն 2021թ։
Մրցաշարերի ժամկետների ու անցկացման կարգի մասին UWW-ն նոր քննարկում կկազմակերպի օգոստոսին: