ՍՊԱՍՈՒՄԻ ԺԱՄԵՐ

15:27 - 07 Մայ, 2024

33 –րդ ամառային   օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը, ինչպես հայտնի է,  մեկնարկել  է  ապրիլի 16-ին՝ Օլիմպիայում: Հունաստանում << շրջագայելուց >>  հետո   ջահը Le Belem 120-ամյա եռակայմ առագաստանավով ուղևորվել է դեպի   Ֆրանսիա և վաղը ՝ մայիսի ութին  կհասնի  Մարսել:

Հույս կա, որ  ամեն ինչ հարթ կընթանա: Մարսելի  ղեկավարները  մեծ աշխատանք են կատարել  քաղաքի 32000 քառակուսի մետր տարածքը  մաքրելու, անվտանգ պահելու համար և շուրջ 6000 ոստիկաններ տեղակայված կլինեն ամբողջ քաղաքում:

Իշխանությունները ակնկալում են, որ օլիմպիական ջահը ողջունելու համար  ավելի քան 150,000 մարդ կհավաքվի նավահանգստում  և  հարակից  փողոցներում:

Մարսել հասնելուց հետո,  կրակը  փոխանցավազքով  կանցնի  Ֆրանսիայի ավելի քան 400 քաղաքներով ու ավաններով, ինչպես նաև մի շարք անդրծովյան տարածքներով:

Շատո դ'Իֆ կղզին, որը գտնվում է Մարսելից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նույնպես  մոտիկից ականատես կլինի կրակի  ժամանմանը:   

Կղզին հայտնի է որպես ամրոց  և  առավել  հայտնի է դարձել Ալեքսանդր Դյումայի  «Կոմս Մոնտե Քրիստո» վեպից։

Ֆրանսիայում նախատեսված փոխանցավազքը կտևի 68 օր և կավարտվի հուլիսի 26-ին՝  խաղերի բացման արարողության ժամանակ:

Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 80 օր:

 

Այլ նորություններ