ՊԼԱՆԻՑԱՅԻ ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐՈՒՄ

10:57 - 23 Փետ, 2023

Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը:

Ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում աշոցքցի  Սպարտակ Ոսկանյանը  / 10 կմ / և գյումրեցի Աննա Ռաշոյանը / 5կմ / զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող մեր  թիմի առաջատարներ, աշոցքցիներ  Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ  հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

Սպարտակ Ոսկանյանը և վերը նշած  մարզուհիները այսօր՝ փետրվարի 23 –ին, կմրցեն արագավազքի որակավորման փուլում: Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակիչում:

 

Այլ նորություններ