Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կմրցի Շվեյցարիայի «Բազելի» հետ։ Հանդիպման սկիզբը` 21. 45 –ին:
Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը հնարավորություն կստանա մասնակցել փլեյ – օֆֆ – ին:
H խմբի մրցաշարային աղյուսակը, վերջին տուրից առաջ գլխավորում է Սլովակիայի չեմպիոն «Սլովանը»՝ 8 միավոր : Նույնքան միավորով երկրորդ տեղում է «Բազելը»: «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է։ Քառյակը 5 միավորով եզրափակում է «Ժալգիրիսը»: