Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան / FIS / հայտարարել է աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերի չեղարկման մասին։
Դահուկային երկամարտի մրցաշարը պետք է անցկացվեր Էստոնիայում / հունվարի 1 - 3 –ը / , իսկ սնուոբորդինն ու ֆրիսթայլինը ՝ Հյուսիսային Ամերիկայում / դեկտեմբերի 17 – 19 –ը /։ Պատճառը աշխարհում համավարակի դեպքերի աճն ու սահմանափակումներն են ։