Ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը:
Օդամղիչ հրացան տղաների (60 կրակոց) պայքարում լավագույն եռյակը ձևավորեցին Հայկազ Քանքանյանը, Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում լավագույններն էին Զարուհի Անանյանը, Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը:
Վազող թիրախ նորմալ վազք վարժությունում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Պետրոսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին՝ Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը: Աղջիկներից հաղթեց Գոհար Հարությունյանը, եռյակի մեջ էին նաև Լիլիթ Մկրտչյանը և Աննա Հակոբյանը:
Երիտասարդների այս տարվա առաջնությանը մասնակցում էին 60 մարզիկ, հանրապետության 4 մարզադպրոցներից:
Լուսանկարներն` այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին