Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել

13:04 - 21 Փետ, 2018

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում  երկու հանդիպում անցկացրեց եւ երկուսում էլ հաղթանակ տարավ:

Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2-ի» հետ արտագնա խաղում առավելության հասան 8:3 հաշվով (առաջինումհաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2): Այնուհետեւ մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթեց Լիտվայի «Էներգիային»՝ 6:4:

Այսօր «Արարատը» երկրորդ հանդիպումը կանցկացնի  «Էներգիայի» հետ: Սա կանոնավոր առաջնության վերջին խաղն է:

«Արարատը» 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ