Եվրոպայի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության C ենթախմբի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ջիբրալթարի ընտրանին էր: Մեր աղջիկները հաճելիորեն զարմացրին իրենց լավ պատրաստականությամբ և բացահայտ ՝ 63 միավորի առավելությամբ հաղթանակ տոնեցին ՝ 99 : 36:
Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Սեդա Գաբրիելյանը ՝ 33 միավոր:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի այսօր, հուլիսի 19-ին` մալթացիների հետ:
Այսօր ասպարեզ կելնեն նաև նույն տարիքային խմբի տղաները: Մերոնց մրցակիցն է Սան Մարինոյի հավաքականը: