Այսօր Երեւանում մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մասնակցում են շուրջ 80 հրաձիգներ Երեւանի, Վանաձորի, Գյումրու մարզադպրոցներից:
Բացման արարողությանը մարզիկներին ողջունեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը.
«Ցանկանում եմ, որ բոլորդ բարձր արդյունքների հասնեք: Միայն սպորտային մեծ նվաճումներով դուք կարող եք ստեղծել ձեր ապագան: Յուրաքանչյուր լավ արդյունք գնահատվում է: Բոլորիդ ցանկանում եմ հաջող մեկնարկ»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Վաղը՝ մրցումային առաջին օրը, հրաձիգները կմրցեն օդամղիչ հրացան, վազող թիրախ՝ նորմալ վազք վարժություններում: