Բելառուսի մայրաքաղաքում հունիսի 21 – 30 –ը անցկացվող Եվրոպայի ամառային մարզական երկրորդ խաղերի ծրագրում ընդգրկված մրցումները տեղի կունենան 13 մարզահամալիրներում: Կազմկոմիտեն հայտարարել է ,որ արդեն լիովին պատրաստ են բոլոր մարզակառույցները: Բացման և փակման հանդիսավոր արարողությունները կկայանան վերակառուցված << Դինամո >> ստադիոնում: Այնտեղ իրենց հարաբերությունները կորոշեն սպորտի թագուհու ` աթլետիկայի մրցումների մասնակիցները: << Մինսկ –արենայում >> մեդալները կխաղարկեն սպորտային մարմնամարզիկները և հրապարակային հեծանվավազքի մասնակիցները, << Չիժովկա >> համալիրում ` ձյուդոիստներն ու կարատիստները, սպորտի պալատում ` ըմբիշներն ու սամբիստները:
Կազմակերպվելու է նաև << Ֆան >> մարզասերների չորս գոտի: Դա արված է մարզիկներին ոգևորելու, հյուրերին բարեկամաբար դիմավորելու, վերաբերվելու համար:
Եվրոպական 50 երկրի 4 հազար մարզիկ – մարզուհի կպայքարի մեդալների 199 հավաքածուի համար, իսկ խաղերի ծրագրում ընդգրկված 15 մարզաձևից 10 –ում / նետաձգություն, բադմինթոն, բռնցքամարտ, հեծանվային սպորտ, աթլետիկա, թիավարություն, ձյուդո, կարատե, սեղանի թենիս, հրաձգություն / կվիճարկվի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Բադմինթոնի, բռնցքամարտի, ձյուդոյի,թիավարության և կանոէի մրցումները կանցկացվեն Եվրոպայի առաջնության շրջանակներում:
Բելառուսական ստուգատեսի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչև 2019թ. ապրիլի 14-ը: Ուղեգրերի համար պայքարում են նաև մեր երկրի մարզիկները
ՀԱՕԿ –ի լրատվական բաժին