Լոզանում տեղի է ունեցել օլիմպիական թանգարանների միության 17 –րդ գլխավոր ասամբլեան: Կազմակերպության անդամները մեկտեղվել են փորձի փոխանակման և ապագայի ծրագրերը քննարկելու նպատակով:
2022թ. ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 միլիոն այցելու է ունեցել ՄՕԿ –ի թանգարանը:
ՄՕԿ-ի մշակույթի և ժառանգության օլիմպիական հիմնադրամի (OFCH) տնօրեն - նախագահ Անջելիտա Թեոն ասել է, որ հիացած են հաջողություններով: Տեսնել է պետք, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել: Սերտ համագործակցությամբ և գործընկերային նախաձեռնություններով հնարավոր է ավելիին հասնել:
Օլիմպիական թանգարանների ցանցը հիմնադրվել է 2006թ.:
Նկարում. – Վեհաժողովի մասնակիցները խաղերի հիմնադիր Բարոն Կուբերտենի արձանի մոտ: