ՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՄԵԿՆԱՐԿԸ

16:52 - 22 Հուն, 2020

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում  հունվարի 23 –ին կմեկնարկի ձյուդոյի միջազգային  << Գրան պրի >>  մրցաշարը:  Այն  2020թ. մրցաշրջանի առաջին  խոշոր ստուգատեսն է: Հայտավորվել  է հինգ աշխարհամաս ներկայացնող 85 երկրի 583 ներկայացուցիչ / 331 տղամարդ և 252 կին /: Մրցաշարը  վարկանիշային է: Օլիմպիական միավորներ վաստակելու համար կպայքարի նաև  մեր երկիրը ներկայացնող  Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում,որտեղ ընդգրկված է 58  ձյուդոիստ:

Հայ  պատվիրակին տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հովհաննես Դավթյանը:

 

Այլ նորություններ