Զագրեբում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը եւ դուրս եկել եզրափակիչ:
Ռիթմիկ պարով հանդես եկած հայկական զույգը հավաքել է 46.93 միավոր եւ, ցուցադրելով 20-րդ արդյունքը, իրավունք ստացել ներկայացնել ազատ ծրագիրը: Կարծ ծրագրին մասնակցել են 31 պարային զույգեր, 20-ը նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր: