Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք 34 –րդ օլիմպիական ամառային խաղերի կազմկոմիտեն / LA28 / նախատեսում է 2,5 միլիարդ դոլար ներգրավել հովանավորչական միջոցներից: Այս մասին զեկույց – հաշվետվությունում ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովին է ներկայացրել ամերիկյան կողմը:
LA28 ապրանքանիշի մշակման ու թողարկման շնորհիվ այս տարի զգալիորեն ընդլայնվել է գալիք օլիմպիական խաղերի գործընկերների և հովանավորների ցանկը։
Վերջին 12 ամիսների ընթացքում ամերիկյան խոշոր Comcast, Deloitte և Salesforce ընկերությունները պայմանագրեր են կնքել կազմկոմիտեի հետ։
Կազմկոմիտեի նորընտիր գործադիր տնօրեն Քեթի Քարթերը զբաղվում է հովանավորներ ներգրավելու գործով։
Մեկնարկել է նաև PlayLA երիտասարդական սպորտային ծրագիրը, որտեղ ՄՕԿ-կներդնի 160 մլն դոլար:
Նշենք, որ Լոս Անջելեսը արդեն հյուրընկալել է 1932 և 1984թթ. ամառային մարզահանդեսները: