Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց վենեսուելացի մրցակցին։
Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտած հայ մարզիկներից հերթականը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, ով մրցում էր Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնի հետ։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։
Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։
Ավելի վաղ հաղթանակ էին տոնել նաև Վլադիմիր Մարգարյանը և Արամ Ավագյանը։
Տեղական ժամանակով քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն արդեն ծանրորդներ Նազիկ Ավդալյանը և Անդրանիկ Կարապետյանը։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն` այստեղ
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին