ԿԱՐԱՊԵՏ ՉԱԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

10:00 - 12 Փետ, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր կավարտվի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Երեկ երեկոյան  տեղի ունեցան առաջնության ծրագրով առաջին հինգ քաշային կարգերի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը  / 77 կգ / մրցեց մեկ այլ հայորդու ` Հայկ Մնացականյանի հետ / Բուլղարիա /: Վերջինս դեռևս առաջին մրցափուլում վնասվածք ստացավ և դուրս մնաց պայքարից: Կարապետ Չալյանը դարձավ երրորդ մրցանակակիր և արժանացավ բրոնզե մեդալի:

Այլ նորություններ