ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼՈՎ

12:00 - 15 Դեկ, 2020

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Մրցումների վերջին օրը  Հայաստանից բրոնզե մեդալների համար պետք է պայքարեին Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / և գերծանրքաշային Դավիթ  Օվասափյանը։

Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով մրցագորգ չելավ։

Դավիթ Օվասափյանը  մրցեց ուկրաինացի  Միկոլան Կուչմանի հետ: Մեր ըմբիշը հաղթում էր 2 : 1 հաշվով, սակայն վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց՝ 2 ։ 3:

Այսպիսով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա  երկու մեդալով ` Մալխաս Ամոյանը / 72 կգ /՝  արծաթե, իսկ  Սլավիկ Գալստյանը /  67 կգ /` բրոնզե մեդալով։

Այլ նորություններ