ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՝ ԳԱՎԱԹԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

11:34 - 11 Նոյ, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  /  UWW /  աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի  գավաթի անհատական խաղարկություն։ Որոշումն ընդունվել է գործկոմի առցանց  նիստում, որը ղեկավարել է կազմակերպության նախագահ , սերբ Նենադ Լալովիչը։

Միջոցառման ժամկետը և վայրը մնում է անփոփոխ՝ Բելգրադ, դեկտեմբերի 12 – 20։

UWW- ին վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ  էր  մասնակցության  երաշխիքներ ստանալ մարզաձևում աշխարհի տասը  առաջատար երկրներից առնվազն ութի համաձայնությունը։ Բացի այդ, մարզիկների ավելի քան 70% -ը պետք է հաստատեր անձնական մասնակցությունը: Համաճարակի պատճառով շատ մրցուղերթներ սահմանափակվել են, որի հետևանքով  որոշ երկրներ հրաժարվել են թիմեր գործուղել։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ․ ։

 

 

Այլ նորություններ