Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11 –ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով:
Այն չի լինի վիրտուալ և մարզիկների առավելագույն քանակը կնվազի մինչև 12600 - ի։ Կրճատվել է նաև մրցատարածությունը։ Վազորդները 42 կմ 195 մետրի փոխարեն կհաղթահարեն 30կմ:
Կազմակերպիչները նաև անվտանգության և առողջապահական կանոններ են սահմանել։