Սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի կարծիքով աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հաջողությունը երես էր թեքել:
«Իմ կարծիքով աշխարհի առաջնությունում երկրորդ մրցանակային տեղ զբաղեցնելը դա վատ արդյունք չէ: Շատ ավելի լավ կլիներ, եթե Տիգրանը ոսկե մեդալ նվաճեր, քանի որ նա արժանի էր: Եվս մեկ մեդալ ունենք՝ երրորդ տեղում Էռնեստ Հայրապետյանն էր: Մենք ունեինք Եվրոպայի չեմպիոններ, ովքեր պայքարում էին հավասար հակառակորդների դեմ: Այս անգամ հաջողությունը մեր մարզիկներից երես էր թեքել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Խոջայանը:
Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վերդարձան երկու մեդալով: Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը` արծաթե մեդալ:
ՀԱՕԿ լրատվության բաժին