ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

12:07 - 06 Հուլ, 2021

ԵՕԿ –ը  և եվրոպական  մարզական երրորդ  խաղերի կազմկոմիտեն համատեղ որոշել են   սեղանի թենիս մարզաձևը մրցումների ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: Այն  երրորդ անգամ  անընդմեջ է ներառվում   ստուգատեսում: Նախատեսվում է 152 մարզիկ – մարզուհիների մասնակցություն, որոնք   հնարավորություն կունենան  նաև  ձեռք բերել << Փարիզ – 2024 >> - ի ուղեգրեր:  

Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երկրների գլխավոր մարզահանդեսի ծրագրում արդեն ընդգրկված են   3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա  հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային  հրաձգությունը,  ամառային դահուկացատկ, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը և տրիաթլոնը:

 

Այլ նորություններ