Երևանում ավարտվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի ունեցան առանձին գործիքների եզրափակիչները:
Չեմպիոն դարձան հետևյալ մարզիկ – մարզուհիները:
Տղամարդիկ. Նորայր Հովհաննիսյան /ազատ վարժություններ /, Հարություն Մերդինյան / նժույգթափեր /, Վահագն Դավթյան / օղակներ /, Արթուր Դավթյան / հենցատկ և զուգափայտ / և Էրիկ Բաղդասարյան / պտտաձող /:
Կանայք. Ինեսա Ջաղինյան / ազատ վարժություն և հենացատկ / , Ջեմմա Բերբերյան / զուգափայտ / և Տաթև Սուքիասյան / հավասարակշռության գերան /:Բացառությամբ գյումրեցի Տաթև Սուքիասյանի, մյուս բոլոր չեմպիոնները Երևանից են:
Առաջնության արդյունքներով կազմավորվեցին հավաքականներ, որոնք փետրվարի 29 –ին ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թբիլիսի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա ` մասնակցելու մարտի 16 –ին սկսվելիք աշխարհի գավաթի` օլիմպիական վարկանիշային խաղարկությանը: