ԹԻՄԱՅԻՆՈՒՄ՝ ԵՐԿՐՈՐԴԸ

11:27 - 31 Հոկ, 2022

Սլովենիայի Մարիբուր քաղաքում անցկացված << Արծաթե գոտի >>  անվանումով բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը առաջինը կճանաչվեր եթե եզրափակիչ մտած մեր Արթուր Ղազարյանին  / 60 կգ /, վնասվածքի պատճառով  բժիշկները  չզրկեին մենամարտելուց: Նրա թիմակիցներից հաղթող ճանաչվեցին Արթուր Բազեյանը / 57 կգ /, Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /  և Նարեկ Մանասյանը 92 կգ /:

Երկրորդ տեղը գրավեցին Արթուր Ղազարյանը / 60 կգ / և Նարեկ Հովհաննիսյանը / 63, 5 կգ /։

Բարեղամ Հարությունյանը / 51 կգ /, Ջանիկ Սահակյանը / 54 կգ /, Գուրգեն Մադոյանը / 67 կգ / ու Դավիթ Չալոյանը/ գերծանր քաշ / արժանացան բրոնզե մեդալի։

Թիմային պայքարում մերոնք ճանաչվեցին երկրորդը,քանզի առաջին տեղը գրաված բուլղարացիները ունեցան չորս հաղթող:

Մրցավարական հանձնաժողովում էր միջազգային կարգի մրցավար, վանաձորցի Բագրատ Ավոյանը: Նա հաջողությամբ հանձնեց  երեք  աստղի քննությունը:

 Նկարում. - Մրցավարում է  Բագրատ Ավոյանը:

Այլ նորություններ