Այսօր Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը մեկնում է Բուդապեշտ՝ մասնակցելու հուլիսի 20-ից 24-ը կայանալիք Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:
Մեկնելուց առաջ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ համաժողովում լինելու է նախագահի ընտրություն, որոշվելու է, թե որ երկրում է անցկացվելու 2018 թվականի աշխարհի առաջնությունը, քննարկվելու են կանոնների փոփոխության հետ առնչվող հարցեր: