64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչում Բաչկովը մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ։
Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Բաչկովն ապահովեց Եվրոպական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։
Կիսաեզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 28-ին, Բաչկովի մրցակիցը հոլանդացի Էնրիկո Լակրուսն է։
Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ՝ 5:0։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ են դուրս եկել Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։
Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակիչում։ Այսօր պայքարի դուրս կգա նաև Գոռ Ներսեսյանը (81 կգ)։