Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում:
Հաղթող չեղավ նաեւ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիայում, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ուժեղ գտնվեց Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), իսկ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) սեւերով պարտության մատնեց Արկադի Նայդիչին (Ադրբեջան):
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսել էր Արկադի Նայդիչի հետ: Ապրիլի 22-ին անցկացվելիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը: