ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

10:57 - 26 Հուն, 2022

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հունվարի 25-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նրանք քննարկել են ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումները։ 

Թոմաս Բախը  շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին՝ դժվարին մեր ժամանակներում համաշխարհային մարզահանդեսը կազմակերպելու համար, և որ Չինաստանը, հիրավի,  ձմեռային մարզաձևերի  երկիր է:

Կողմերը միջազգային հանրությանը վստահեցրել են, որ ջանք չեն խնայի անվտանգ խաղեր անցկացնելու համար:

Նշենք, որ Չինաստանի մայրաքաղաքի օլիմպիական այգում, ՄՕԿ-ի նախկին նախագահներ Խուան Անտոնիո Սամարանչի և Ժակ Ռոգեի կիսանդրիների կողքին,  տեղադրվել է նաև Թոմաս Բախինը:

Այլ նորություններ