Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) շուրջ ութ միլիոն դոլար մրցանակային գումար է հատկացրել 2021-2022թթ. անցկացված մրցաշարերի հաղթողներին:
Սա աննախադեպ քայլ է IBA-ի պատմության մեջ, որը նախաձեռնել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը:
Մրցանակային հիմնադրամի շնորհիվ բռնցքամարտիկները ներդրումներ են կատարել ընտանիքների համար ու բարելավել են իրենց կյանքի որակը:
Սա զգալի առաջընթաց է մարզաձևում, քանի որ ֆինանսական կայունություն և անվտանգություն է ապահովում մարզիկներին:
Մրցանակային գումարը նաև խթանել է մարզաձևի հեղինակության բարձրացմանը, այն դարձնելով ավելի հետաքրքիր՝ երկրպագուների համար, քանի որ կազմակերպությունը հավատարիմ է բռնցքամարտի երկարաժամկետ զարգացմանը: