Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ՄՕԿ –ի հետ համատեղ թողարկել է անվճար դասագրքեր։ Դրանք չինացի դպրոցականներին կտեղեկացնեն օլիմպիական արժեքների և Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերի մասին։
ՄՕԿ-ի օլիմպիական արժեքների կրթության ծրագիրն այժմ հասանելի է չինարեն լեզվով։
Կազմկոմիտեն ձգտում է երկրի քաղաքացիներին և հաշմանդամներին ձեռնարկի միջոցով հնարավորինս ներգրավել ձմեռային մարզաձևերում:
Դասագրքերը, որոնք նախատեսված են 6 – 18 տարեկանների համար, կհատկացվեն ուսումնական հաստատություններին։