Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19 – 25 –ը հաջորդաբար կանցկացվեն Եվրոպայի ազատ և հունահռոմեական ընբշամարտի առաջնությունները:
Հայտ են ներկայացրել 37 երկրների 444 մարզիկ – մարզուհիներ / 177՝ հ/ հ ըմբշամարտ և ազատ ոճ ՝ 156 տղամարդ, 111 կին / :
Հայաստանից մրցագորգ կելնեն ազատ ոճայիններ, արտաշատցիներ Գևորգ Թադևոսյանը / 65 կգ / , Արման Անդրեասյանը / 70կգ /, Երևանի պետական մարզական ՕՀ քոլեջի սովորողներ, իջևանցի Հրայր Ալիխանյանը / 74 կգ / և աշտարակցի Արման Ավագյանը / 79 կգ /:
Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն ապրիլի 19 –ի լուսադեմին:
Նույն չվերթով, ապրիլի 21 –ին, Վարշավա կմեկնեն նաև հունահռոմեական ոճի մեր ըմբիշները: Նրանք են ՝ երևանցիներ Ռուդիկ Մկրրտչյանը / 55կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 72 կգ /, գյումրեցիներ Վարուժան Գրիգորյանը / 77 կգ / , Կարապետ Չալյանը / 82 կգ / և էջմիածինցի Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /: