Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ՈւԵՖԱ Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման փուլի վերջին խաղով հրաժեշտ տվեց մրցաշարին:
Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում տանտերերը երեկ 0 : 1 հաշվով պարտվեցին Ռումինիայի ֆուտբոլիստներին:
Մեր տղաները որակավորման փուլում անցկացված ութ հանդիպումներից վեցում պարտվեցին, իսկ երկու խաղում գրանցեցին ոչ-ոքի: Ընթացքում մերոնք սեփական դարպասում ընդունել են 17 գնդակ և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ: Միանգամայն օրինաչափ է, որ ՀՀ երիտասարդականը հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: